Որքանոմ եմ ես տեղեկացված արտակարգ ռեժիմին

Գիտեք, ես այնքան էլ տեղեկացված չեմ արտակարգ դրության կանոններին, բայց ասեմ, որ այնպես չէ, որ լիովին ընդունում եմ նրա կանոնները։Նաիւ սկսենք այն հարցաթերթիկներից, որոնք իմ կարծիքով բացառապես անհեթեթություն է, որովհետև բակում կարելի է ասել, ուղղակի մարդիկ թափառում են, մարդիկ ուղղակի լուրջ չեն վերաբերվում դրան և այս տեմպերով 1000-ը կդառնա 1500-ը,1500-ը՝ 2000 և այսպես կշատանան, և նաև ուզում եմ ասել, որ մարդիկ հիգիենայի կանոնները չգիտեն. ես այսօր գնացի իւանութ՝ մթերքով զինվելու համար, և ճանապարհին տեսա դիմակներ գետնին գցված և կարող եմ ասել, որ դա նույնպես ինֆեկցիոն աղբյուր է առաջացնում մեզ համար։Հաջորդ հարցը ես չեմ տեսնում, որ մենք պայքարենք հիվանդության դեմ պարետային մեքենաներով շրջելով և նույն բանը հազար անգամ կրկնելով չի վերանա հիվանդոյթյունը, մենք չենք աիւտահանում փողոցները, հատուկ շենքերը, մենք միայն պարետային մեքենաներով պտտվում ենք քաղաքով մեկ։Եվ ենթադրում եմ, որ մենք հարցին ողղակի լուրջ չենք վերաբերվում և եթե ուզում ենք հաղթահարել այս էպիդեմիան, մենք չպետք է քննադատենք սրան կամ նրան, մենք պետք է համաիւմբվենք, մարդիկ իրենց հասկացնեն, որ սա լուրջ է, իսկ պետությունը պետք է սկսի գործել ավելի ուժեղ. հերիք է ուղղակի ձևական պարետները հանել փողոց, միևնույնն, է չի գործում այդ ձևը։Եվ այսպիսով, մենք՝ մարդիկ, պետք է սկսենք հասարակ հիգիենայի կանոները պահպանելուց իսկ կառավարությունը սկսի գործել ավելի արդյունավետ։

Оставьте комментарий